Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայում դադարեցրել են «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները. The Hollywood Reporter

Նոր Զելանդիայում դադարեցրել են «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները. The Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon-ը երկու շաբաթով դադարեցրել Է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները Նոր Զելանդիայում: Այս որոշումը կապված Է այն միջոցների հետ, որոնք երկրում ձեռնարկվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է The Hollywood Reporter-ը, նկարահանման խումբը, որը հաշվում Է 800 մարդ, ստացել Է համապատասխան ծանուցում: Հրատարակության տվյալներով՝ նախագծի մասնակիցներից ոչ մեկի մոտ վարակում չի հայտնաբերվել: Այդ կերպ ընկերությունը փորձում Է «նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը ռեսուրսների ու ենթակառուցվածքի վրա եւ իր ավանդը ներդնել վիրուսի տարածման դեմ պայքարում»: Պլանավորվում Է, որ սերիալի նկարահանումները կնստեն 1 մլրդ դոլար:

Դրա հետ մեկտեղ սերիալի նկարահանման աշխատանքը վերսկսելու ստույգ ժամկետների մասին չի հաղորդվում: 2019 թվականի նոյեմբերին Amazon-ը սերիալ-պրիկվելը երկարացրել Է երկրորդ եթերաշրջանով, այդ մասին ասվել Է Variety-ի նյութում: Սերիալի մշակմամբ զբաղվում են Ջոն Դ.Փեյնը եւ Պատրիկ Մաք-Քեյը: Բրայան Քոգմանը, որն աշխատել Է «Գահերի խաղի» վրա, նշանակվել Է պրոդյուսեր-կոնսուլտանտ: Մի քանի սերիա կնկարահանի Խուան Անտոնիո Բայոնան՝ «Ապաստան», «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ֆիլմերի ռեժիսորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am