Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Էջմիածնում հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում. բաց կլինի քաղաքից ելքի 3 ճանապարհ

Էջմիածնում հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում. բաց կլինի քաղաքից ելքի 3 
ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Էջմիածին քաղաքում հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ Էջմիածին քաղաքից առկա 27 ճանապարհները հիմնականում կփակվեն, բաց կլինեն միայն երեքը:
«Քննարկել ենք Էջմիածնում հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցը: Պետք է խնդրենք էջմիածինցիներին այսօր ժամը 23:00-ից քաղաքից առկա 27 ելքերից միայն երեքից օգտվել: Խնդրում ենք երթևեկել Վաղարշապատ-Երևան, Վաղարապատ-Աշտարակ, Վաղարշապատ- Մասիս ճանապարհներով: Մնացած բոլորը փակ կլինեն: Տեղերում արագ ջերմաչափում կիրականացվի, այն քաղաքացները, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսանալ»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարտի 16-ի առավոտյան կլինեն կառավարությունում քննարկումներ, կանդրադառնան որոշ հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցերին: ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև H1N1 վիրուսի հետ զուգահեռներ անցկացնելու հարցին:
«Խոսվում է H1N1 վիրուսի հետ զուգահեռների մասին: Եթե հիշում ենք տարածման դեպքեր եղան 2009 և 2016 թվականներին: 2016 թվականին այդ վիրուսից գրանցվել էր 30 մահ, իսկ 2009 թվականին՝ շուրջ 50: Այն ժամանակ այսպիսի տրամադրություններ չկային, ինֆորմացիոն տեխնոլոգիաները պասիվ էին, գուցե համացանցի ազատության այն աստիճանը չկար Հայաստանում: Սա, իհարկե, չեմ ասում այն բանի համար, թե խոսքի, համացանցի ազատության աստիճանը նեգատիվ բան է, պարզապես ասում եմ, որ հասկանանք, թե ինչու է վիճակն այսպիսին: Փառք Աստծո, մենք այսօր ավելի լավ վիճակում ենք գտնվում: Այսպես ասած ռիսկի գոտում գտնվող ընդամենը երկու պացիենտ ունենք, մեկը 67, մյուսը 71 տարեկան է: Նրանք ինքնազգացողությունը լավ է»,-ասաց վարչապետը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 28 մարդ։ Առաջին հիվանդը ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am