Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը հայտնաբերվել Է նոյեմբերին. South China Morning Po

Չինաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը հայտնաբերվել Է նոյեմբերին. South China Morning Po

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում նոր կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքն արձանագրվել Է 2019 թվականի նոյեմբերի 17-ին: Մարտի 13-ին այդ մասին հայտնել Է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով կառավարական փաստաթղթեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին հիվանդն, ում մոտ նոյեմբերի 17-ին հաստատվել Է կորոնավիրուսով վարակումը, եղել Է Հուբեյի նահանգի 55-ամյա մի բնակիչ: Սկսած այդ պահից առողջապահության մարմինները մեկ ամսվա ընթացքում ամեն օր արձանագրել են ախտահարման մեկից մինչեւ հինգ դեպք: Դեկտեմբերի 15-ին հիվանդների ընդհանուր թիվը կազմել Է 27, հինգ օր անց հաստատված դեպքերի քանակն աճել Է մինչեւ 60, իսկ հունվարի 1-ին՝ արդեն 381: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Չինաստանում արձանագրվել Է դեկտեմբերի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am