Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պլաչիդո Դոմինգոյի՝ Փարիզում պլանավորված ելույթը չեղարկվել Է սկանդալի ֆոնին

Պլաչիդո Դոմինգոյի՝ Փարիզում պլանավորված ելույթը չեղարկվել Է սկանդալի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համերգային կատարմամբ օպերան՝ իսպանացի հանրաճանաչ տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որը դեկտեմբերի 8-ին պլանավորված Էր Փարիզի ֆիլհարմոնիայում, չեղարկվել Է: Այդ որոշման մասին, որն ընդունվել Է երգչի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին, ասված Է մարտի 11-ին ֆիլհարմոնիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշում Է ընդունվել չեղարկել 2020 թվականի դեկտեմբերի 8-ի համերգը, հանգամանքները թույլ չեն տալիս, որ այդ ելույթը տեղի ունենա»,- ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ Դոմինգոն պլանավորել Էր Ջուզեպե Վերդիի «Երկու Ֆոսկարի» օպերայից պարտիաներ կատարել համերգային տարբերակով: Փետրվարին վերջին Դոմինգոն ներողություն Էր խնդրել այն կանանցից, որոնք իրեն մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այն մասին, որ անվանի երգչին անվայել վարքագծի մեջ մեղադրում են 11 կանայք, ներառյալ ամերիկացի երգչուհի Անջելա Թյոռներ Ուիլսոնը, դեռ անցյալ տարի հաղորդել Էր «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Պնդվում Էր, որ նման դեպքեր տեղի են ունեցել 1980-ական թվականներից ի վեր տարբեր ժամանակներում:

79-ամյա Դոմինգոն սկզբում հայտարարել Է, թե «անունները չնշած անձանց կողմից 30 տարվա վաղեմության մեղադրանքները չափազանց ճնշող են»: Սկանդալի պատճառով Դոմինգոյի հետ համագործակցությունից 2019 թվականին հրաժարվել են մի քանի հայտնի օպերային հարթակներ, այդ թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերան: Այն բանից հետո, երբ տենորն ընդունեց, որ իր վարքագիծը կարող Էր ցավ պատճառել այն կանանց, որոնց հետ ինքն աշխատել Է, նրա ելույթները չեղարկելու մասին հայտնեցին միանգամից մի քանի իսպանական թատրոններ: Մարտի 6-ին լոնդոնյան Քովեռն-Գարդենում Թագավորական օպերային թատրոնը Դոմինգոյի հետ պայմանավորվածությամբ չեղարկել Է նրա ելույթները, որոնք պլանավորված Էին հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am