Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է  

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից հունիսի  20-30-ը Երևանում կազմակերպվող գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Պատճառն ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսն է:

Կարեն Ասրյանը միջազգային կարգի գրոսմայստեր էր 1998 թվականից, ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999), Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005): 2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am