Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Forbes-ը Գյումրին ընդգրկել է գարնանն այցելելու համար ամենագեղեցիկ վայրերի ցանկում

Forbes-ը Գյումրին ընդգրկել է գարնանն այցելելու համար ամենագեղեցիկ վայրերի 
ցանկում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ամերիկյան բիզնես ամսագիրը կազմել է 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը, ուր կարելի է մեկնել գարնանը՝ ընդգրկելով նաև Գյումրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցանկը ստեղծվել է զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների հիման վրա։

«Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր չվերթերի մեկնարկով Հայաստանի երկրորդ քաղաքը, վերջապես, հայտնվել է ուշադրության կենտրոնում և այլևս չի ասոցացվում միայն 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետ: Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար, երբ խիստ ձմեռները հանդարտվում են և քաղաքը լցվում է ծաղիկներով ու բոլորը պատրաստվում են Զատիկի տոնին, որը նշում են հյութեղ մրգերով և փլավի առատ ափսեներով: Գյումրին հայտնի է իր կոլորիտով ու մշակութային հաստատություններով, համեղ ուտեստներով և հումորով գյումրեցիներով»,- ասված է հոդվածում։

Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս Գյումրիում համտեսել տեղի պանրխաշը՝ պատրաստված պանրից և լավաշից:

Forbes-ի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում ընդգրկված են նաև Լոնդոնը, Վանկուվերը, Թբիլիսին, Մեխիկոն, ինչպես նաև Մարոկկոյի, Իսլանդիայի, Պակիստանի, ԱՄՆ-ի և Պերուի մի շարք քաղաքներ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am