Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վարչապետն արձագանքեց ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին

Վարչապետն արձագանքեց ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ 
քննադատություններին

ՔԱՋԱՐԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել, որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում՝ անդրադառնալով թեմայի վերաբերյալ հնչած քննադատություններին։ «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա, և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am