Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակի մարզն ունի գյուղական զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները

Շիրակի մարզն ունի գյուղական զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները

ԳՅՈՒՄՐԻ, 7  ՄԱՐՏԻ   ԱՐՄԵՆՊՐԵՍ : Էկո, գաստրո, ագրո, էքստրիմ տուրիզմ. այս ամենն այսուհետ զբոսաշրջիկներին կառաջարկի Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը: Մարտի 7-ին Պեմզաշենում պաշտոնապես բացվեց հյուրատուն, որն իր ձևաչափով բացառիկ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գյուղն ունի հրաբխային խարամ, վարդագույն և կարմիր տուֆի պաշարներ, որոնք շահագործվում են:

Տարածաշրջանում զբաղվում են բնական շինանյութերի արդյունահանմամբ: Քարը որպես ստեղծագործություն ներկայացնել և զբոսաշրջիկների համար կազմակերպել վարպետության դասեր,  Հայաստանում առաջին անգամ է առաջարկվում:  Սա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ նաև արհեստների պահպանման նպատակ ունի՝ տեղում կազմակերպվում են նաև չեչիլ պանիրի, քարե թռչնատառերի, ինչպես նաև չրերի պատրաստման  վարպետության դասեր: Նախաձեռնություն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում:

«Շիրակի մարզն ունի գյուղական զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները: Սա ծրագրի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացվող արդեն 4-րդ նախագիծն է, որը հաջողությամբ է պսակվում»,-բացման ժամանակ նշեց ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը։

Արագածի արևմտյան ստորոտում տեղակայված գյուղն ունի զբոսաշրջության  զարգացման մեծ պոտենցիալ: Այս մասին իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Երկար տարիներ քննարկվում էր ու թվում էր, թե այս տարածաշրջանի զարգացումը պետք է շատ դժվար խնդիր լիներ, բայց այսօր եղած պոտենցիալը շատ լավ առավելությունների է վերածվելու մեր համայնքների զարգացման համար: Միջավայրը յուրահատուկ է թե՛ հանգստի պայմաններով, թե՛ ստեղծագործական մոտեցումով: Վստահ եմ՝ Պեմզաշենում ունենալու ենք լավ տուրիստական հոսք և այս հոսքը վարակիչ է լինելու ոչ միայն այս, այլ նաև մյուս բնակավայրերի համար»,-նշեց Տիգրան Պետրոսյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am