«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներն անվճար բուժում կստանան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 1-3-րդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կունենան անվճար բուժում ստանալու թիրախային՝ թանկարժեք դեղամիջոցով: Այս մասին օրեր առաջ տեղեկացրել էին ոլորտի պատասխանատուները: Հանրության շրջանում, սակայն, քիչ էր իրազեկվածությունն այն մասին, թե կրծքագեղձի քաղցկեղի որ տեսակի դեպքում է այս դեղը կիրառելի, իսկ բուժումը՝ անվճար:
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները միայն առայժմ հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակում: Ծրագիրը նոր է ներդրվել եւ կգործարկվի առաջիկա ամսում:
Ծրագրի իրականացման համար 250 մլն դրամ է ներդրվել եւ դեղարտադրող ընկերության հետ բարեհաջող բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել դեղամիջոցը ձեռք բերել այն գնով, որպեսզի հնարավոր լինի ծրագիրն իրագործել առաջիկա 3 տարիներին: Ըստ Գյոքչյանի, այս դեղամիջոցը բավական թանկարժեք է, եւ, ցավոք, շատ քիչ պացիենտների էր հաջողվում քիմիաթերապիային զուգահեռ ձեռք բերել այն սեփական միջոցներով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում: