Մշակույթ

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման սկիզբը կլինի ժամը 15:00-ին:

Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության միջոցով այցելուին հնարավորություն կտա մասնակից դառնալ կտավի ստեղծմանը: Վիրտուալ իրականության միջոցով ստեղծվել են ձայնի և պատկերի նոր աշխարհներ, որոնք թանգարանի այցելուին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ բացառիկ փորձառության հետ:

Այս ծրագրի միջոցով թանգարանային մասնագետները հնարավորություն կունենան յուրովի ներկայացնելու Այվազովսկու կտավը, որն էլ հիմք կհանդիսանա թանգարաններ այցելությունների համար: Վիրտուալ իրականությունը նպատակ ունի հեղափոխել թանգարանի կողմից մատուցվող պատումը՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ, պատկերավոր և կրթական: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում