Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն 
փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկման արժանացած դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ  76 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած «կողմ» քվեարկությունները, այսպիսով, փաթեթն ընդունվեց:

Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Պատգամավորները բուռն քննարկեցին, մասնավորապես, առաջարկվող փոփոխություններից մեկը, որով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25: Ընդդիմադիրները հիմնականում համաձայն չէին այս դրույթի հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս փաթեթի վերաբերյալ ևս տարբեր տեսակետներ հնչեցին:

Քվեարկությունից առաջ վարման կարգով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում արդեն քննարկման էին ներկայացրել իրենց մտահոգությունները, և իրենց խմբակցությունն այսօր դեմ կքվեարկի: Խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: «Եթե առաջարկություններն ընդունվեն, և դատավորների անկախության, զտման գործընթացի հետ կապված մեր մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք»,-ասաց Մարուքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am