Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ուհանում հիվանդանոց է փակվել, կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է

 Ուհանում հիվանդանոց է փակվել, կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի 
թիվը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Reuters»-ը տեղեկացնում է, որ պատճառն այն է, որ վարակվածության նոր դեպքերի թվի անկում է նկատվում:

Հիվանդանոցը փակելու մասին տեղեկությունը համընկավ Հուբեյ նահանգում, մասնավորապես, կենտրոն համարվող Ուհանում նոր հիվանդացությունների թվի կրճատման հետ: Չնայած դրան, Չինաստանը շարունակում է հատուկ ուշադրության կենտրոնում պահել իրենց տները վերադարձողներին, հատկապես այն երկրներից, որտեղ նոր բռնկումներ են:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Ուհանում իրավիճակը, կարծես, վերահսկելի է դառնում, դրական միտում է նկատվում:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր վարակել է ավելի քան 86 հազար 500 մարդ:

Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել, հասել է 65-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am