Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանում ինձ շատ լավ ընդունեցին. Ալեսանդրո դել Պիերո

Երևանում ինձ շատ լավ ընդունեցին. Ալեսանդրո դել Պիերո

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն պատմել է Երևանում անցկացրած մի քանի ժամի մասին:

«Պայմանավորվածություն կար ռուսական վիզա ստանալ Միլանի հյուպատոսարանում, բայց Իտալիայի հյուսիսում տարածված կորոնավիրուսի պատճառով չկարողացանք ստանալ Ռուսաստանի վիզա իմ երկրում: Այդ պատճառով որոշեցինք Մոսկվա գալ ուրիշ ճանապարհով`Երևանով, Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալով: Ինձ այնտեղ պարզապես շատ լավ ընդունեցին, հրաշալի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ ասել է դել Պիերոն:

Փետրվարի 27-ին Պիերոն «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում տեսանյութ էր հրապարակել Երևանի տեսարանով, որում  երևում էր նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում էր հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իտալացի ֆուտբոլիստ Երևանի էր վիզա ստանալու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am