Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդ-հանրագիտարանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդ-հանրագիտարանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հնաբնակ շատ քաշաթաղցիներ են անձամբ ճանաչում հուշարձանագետ, պատմաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանին, ով, ցավոք, մահկանացուն կնքեց օրերս՝ վաղ հասակում: Մեծ է նրա դերը, անգնահատելի՝ հայկական հուշարձանները ողջ աշխարհին ներկայացնելու գործում: Առավել անգնահատելի է հուշարձանագետի ծառայությունը հատկապես ազատագրված տարածքների Հայոց պատմական հուշարձաններն ուսումնասիրելու եւ ներկայացնելու գործում:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (RAA) գիտխորհրդի հրատարակած «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» բազմահատոր գրքի 3-րդ հատորում Սամվել Կարապետյանը ներկայացրել է Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլու), Կովսականի (Զանգելան), Թարթառի (Միր-Բաշիր), Պարտավի (Բարդա), Աղդամի, Աղջաբերդու, Բայլականի, Ֆիզուլու եւ Ջաբրայիլի շրջանների հայկական պատմաճարտարապետական հուշարձանները: Դրանց մի մասը հուշարձանագետն ուսումնասիրել էր դեռեւս խորհրդային տարիներին՝ մշտապես վտանգելով կյանքը: Հեռավոր ու աշխարհից կտրված շատ բնակավայրեր է այցելել այդ տարիներին եւ թուրքերի ու քրդերի աչքի առաջ ուսումնասիրել հայկականը, ինչն արգելված էր: Այսօր այդ հուշարձաններից շատերը, որ մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ, քանդվել են թուրքերի կողմից, եւ միայն Սամվելի շնորհիվ գիտենք դրանց գոյության մասին»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am