Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում արգելել են բժշկական դիմակներ ուղարկել արտասահման

Վրաստանում արգելել են բժշկական դիմակներ ուղարկել արտասահման
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում արգելել են բժշկական դիմակներով ծանրոցներ ուղարկել արտասահման: Այդ մասին ասված Է Վրաստանի փոստի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վրաստանում բժշկական դիմակների սուր պակաս կա: Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի հայտնաբերումից հետո դիմակները դարձել են ամենապահանջված ապրանքը դեղատներում: Դեղագործական ընկերություններում հայտարարել են, որ իրենց պահեստները դատարկ են, իսկ այդ ապրանքը ոչ մի տեղից հնարավոր չԷ բերել. Վրաստանին դիմակների հիմնական մատակարարը Չինաստանն Է:
«Արգելվում Է Վրաստանի սահմաններից դուրս ցանկացած քանակությամբ բժշկական դիմակներ ուղարկելը… Խնդրում ենք հաշվի առնել, որ դիմակներ ուղարկելու դեպքում ծանրոցը հնարավոր Է՝ կառգրավվի կամ ետ կվերադարձվի: Այսպիսով, ուղարկողին չի փոխհատուցվի փոստային ծանրոցի ուղարկման համար վճարված գումարը»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am