Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայում խոշոր գործողություն Է իրականացվել սիցիլիական մաֆիայի դեմ

Իտալիայում խոշոր գործողություն Է իրականացվել սիցիլիական մաֆիայի դեմ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի իրավապահները 59 մարդ են ձերբակալել մաֆիայի գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, ինչպես հայտնել են կարաբինավորների կորպուսի ներկայացուցիչները, գործողությունն ուղղված Էր այն խմբավորման դեմ, որը գործել Է Սիցիլիայի Մեսինայի նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիայի գործունեությանը մասնակցության, թմրանյութերի մաքսանենգության, բռնաշորթության, ապօրինի զենք կրելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ: Կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները լայնընդգրկուն գործողությունն իրականացրել են փետրվարի 28-ի առավոտյան Մեսինայի շրջանում եւ Իտալիայի այլ տարածաշրջաններում: «Դինաստիա» անվանումը կրող գործողությունն իրականացվել Է Մեսինայի Մաֆիայի դեմ պայքարի վարչության Բարչելոնա Պոցցո դի Գոտտո քաղաքից մաֆիական «գերդաստանի»՝ այն կլանի հետաքննության արդյունքում, որը պատմականորեն կապված Է Պալերմոյի «կոզա նոստրայի» հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես գործողության առնչությամբ նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կլանը ղեկավարում Էին այդ տարածաշրջանի մաֆիայի պատմական պարագլուխներից ոմանց երեխաները: Այս պահին «հայրերը» պատիժ են կրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am