Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքի հակառակորդների եւ կողմնակիցների ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի: Այդ մասին հայտնել են Գուրու Թեգ Բահադուրի հիվանդանոցի բժիշկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր օրենքի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումները Նյու Դելիի մի քանի շրջաններում սկսվել են փետրվարի 24-ին: Մաջիփուր, Ջաֆրաբադ, Չանդ Բագհ եւ Կարալ Նագար շրջաններում տեղի ունեցած ընդհարումներից հետո Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել այնտեղ, իսկ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը կոչ Է արել կառավարությանը՝ բանակային ուժեր մտցնել այդ շրջաններ: Բժիշկների տվյալներով՝ ընդհարումների հետեւանքով վիրավորել Է մոտավորապես 300 մարդ: Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում Է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում: Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել Է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում Է Սահմանադրությունը, որը հավասարություն Է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am