Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի.ՊԵԿ-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի.ՊԵԿ-ը հանդես է գալիս 
նոր նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել 2020-2024 թվականների զարգացման և բարեփոխումների բարելավման ռազմավարական ծրագրով եկամտային հարկի գումարների վերադարձի ավտոմատացում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը նշեց, որ դա կարևոր քայլ է այս ոլորտում:

«Դա ենթադրում է, որ կկրճատվի դիմումի ներկայացման պահից մինչև շահառուի բանկային հաշիվ գումարի մուտքագրման պահն ընկած ժամանակահատվածի տևողությունը: Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ հաճախել հարկային մարմիններ: Ընթացակարգը ավտոմատացումից հետո կդյուրինացվի»,-ասաց Թելման Ասատրյանը:

Թե նախաձեռնությունը երբ կյանքի կկոչվի՝ Թելման Ասատրյանը դժվարացավ ժամկետներ նշել: Նա ասաց, որ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Ասատրյանը նշեց, որ շուկայում ավելացել է բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը, դրա պատճառով էլ ավելի շատ շահառուներ են դիմում եկամտային հարկի վերադարձի համար: Մասնավորապես, 2015 թվականին շահառուների թիվը կազմել է 571, 2016 թվականին՝ 1 303, 2017 թվականին՝ 2 225, 2018 թվականին՝ 4 021, 2019 թվականին՝  7 152:

«Եկամտային հարկի վերադարձելիության ցուցանիշը բավական տպավորիչ է: Հիպոթեքային վարկերի սպասարկման մասով եթե 2018 թվականին եկամտային հարկի վերադարձը կազմել է 4.7 մլրդ դրամ, ապա 2019 թվականին՝ 7.9 մլրդ դրամ: Այսինքն՝ 3.2 մլրդ դրամով կամ 80 տոկոսով ավելի»,- ամփոփեց Թելման Ասատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]