Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հունիս

IDBank-ն առաջինը Հայաստանում ներկայացնում է Visa Signature պրեմիում դասի քարտը

IDBank-ն առաջինը Հայաստանում ներկայացնում է Visa Signature պրեմիում դասի քարտը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 6-ին IDBank-ն իր նոր՝ ֆլագմանյան մասնաճյուղի բացումով սկիզբ դրեց Բանկային նոր մշակույթի։ Նույն օրը տեղի ունեցավ Visa Signature քարտի շնորհանդեսը։

IDBank-ը առաջինը Հայաստանում ներկայացրեց պրեմիում դասի այս քարտը, որը ձեռք բերելով՝ Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել Բանկի Անհատական և Արտոնյալ ծառայություններից, ինչպես նաև Բանկի և Visa-ի կողմից տրամադրված առավելություններից։

«Պրեմիում դասի ծառայություններից օգտվող հաճախորդներն իրենց պահանջներով պրոդուկտները զարգացնելու մեծ հնարավորություն են տալիս և  Կովկասում անկանխիկ վճարումներ կատարելու Visa-ի ռազմավարության մասն են կազմում: Visa Signature-ը մի շարք առավելություններ ունի ճանապարհորդությունների, գնումների և ապրելակերպի համար, ինչպես նաև մեր բանկերին տարբերակման հիանալի հնարավորություն է տալիս, քանի որ նրանք կարող են ավելացնել իրենց կողմից առաջարկվող գործառույթները Visa Signature քարտում, ինչը հաճախորդներին հատկապես դուր կգա: Համոզված եմ, որ նոր Visa Signature քարտով IDBank-ի քարտապանները կունենան հարուստ փորձառություն, միաժամանակ IDBank-ը կկարողանա զարգացնել իր քարտային ուղղությունը և ամրապնդել հաճախորդների հավատարմությունը», - ասել է Visa-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Քրիստինա Դորոսը:

«Visa Signature քարտը տալիս է մի շարք հնարավորություններ, որոնք այն դարձնում են գրավիչ և հարմար։ Ունենալով այս յուրահատուկ դիզայնով քարտը՝ Դուք կստանաք պրեմիում դասի անհատական սպասարկում, որը ներառում է Privilege banking-ի ամբողջական փաթեթը, այն է՝ անհատական սպասարկում, արտոնյալ պայմաններ ծառայությունների համար, գործնական հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն և մանկական անկյուն, որտեղ Ձեր երեխաների հետ կզբաղվեն պրոֆեսիոնալ խաղավարները։ Բացի այդ Դուք կստանաք այլ առավելությունների մի ամբողջ փաթեթ՝ Cashback անկանխիկ գնումներից, բարձր եկամուտ դեբետային քարտի դրական մնացորդին, վարկային գիծ ունենալու հնարավորություն։ Visa Signature-ի քարտապանները կստանան նաև 10% զեղչ idworking-ի ծառայություններից օգտվելու համար։ Visa Signature քարտը տալիս է նաև օդանավակայանների պրեմիում սրահներ անվճար մուտքի հնարավորություն, Lounge Key, 24/7 Կոնսիերժ ծառայություն, Ճանապարհորդական ապահովագրություն, բժշկական աջակցություն, հատուկ պրեմիում դասի զեղչեր, արտոնյալ առաջարկներ ամբողջ աշխարհում և շատ այլ առավելություններ», - ասել է Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը։ 

Բանկի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն իր խոսքում նշել է, որ Բանկը շարունակելու  է քարտային շուկայում նորամուծությունները․ «IDBank-ը 2020-ի ընթացքում հանդես կգա քարտերի նկատմամբ բոլորովին նոր մոտեցմամբ։ Մենք մշակել ենք տարբերվող հայեցակարգ, որը մեր հաճախորդների համար առավել պարզ ու հասկանալի կդարձնի քարտային պրոդուկտները։ Մենք ներմուծում ենք ոչ միայն բանկային, այլ նաև քարտային նոր մշակույթ»:

Բանկում նշել են, որ Visa Signature քարտն արդեն կարելի է պատվիրել Բանկի բոլոր մասնաճյուղերում կամ թողնելով առցանց հայտ։  

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ