Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թբիլիսիի դեղատները հայտնել են դիմակների եւ հակամանրԷական հեղուկների դեֆիցիտի մասին

Թբիլիսիի դեղատները հայտնել են դիմակների եւ հակամանրԷական հեղուկների դեֆիցիտի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների եւ հակամանրԷական հեղուկների պաշարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դեղագործները:

Վրաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հայտնել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին. ախտահարվածը 50-ամյա տղամարդ Է, որը Վրաստան Է ժամանել Ադրբեջանից, իսկ մինչ այդ եղել Է Իրանում:

«Դիմակներ, ցավոք, այլեւս չկան մեր դեղատան ամբողջ ցանցում: Երեկ երեկոյան կորոնավիրուսի մասին հայտարարությունից հետո այստեղ հերթ Է գոյացել: Դիմակների հետ մեկտեղ բառիս բուն իմաստով տարել են եղած բոլոր հակամանրԷական հեղուկները»,- հայտարարել Է PSP դեղատան դեղագործը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am