Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում

 Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:

Մինչև Իրանի հետ սահմանը փակելու՝ կառավարության որոշման ուժի մեջ մտնելը, ՀՀ սահմանը բաց է եղել Իրանի քաղաքացիների համար, որոնք, սակայն, ավելի ուժեղացված ռեժիմով են հսկվել։ «Դրանից հետո արդեն բաց է միայն ՀՀ քաղաքացիների համար, և եթե փողոցներում էլ շրջենք, կտեսնենք իրանցի բազմաթիվ զբոսաշրջիկների կամ այլ պատվիրակության ներկայացուցիչների, որոնք ավելի վաղ են Հայաստան ժամանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև նշեց, թե ԶԼՄ-ներով, տուրիստական գործակալությունների գործընկերների և պետական կազմակերպությունների միջոցով հորդորում են, որ եթե որևէ մեկի մոտ լինեն հիվանդության նշաններ, անպայման դիմեն բժշկական հաստատություններ, որպեսզի հաստատվի կամ հերքվի վիրուսի առկայությունը:
«Մինչս օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել: Բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա»,-նշեց նախարարը:
Հարցին՝ հանրահավաքների կազմակերպման մեջ վարակի տարածման վտանգ տեսնո՞ւմ է, Թորոսյանը պատասխանեց, թե եթե տեսնեն որևէ հիվանդության՝ ավելի լայն տարածման վտանգ, թե՛ կոչերով, թե՛ ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնան դրան, այս մասով դեռևս նման մտահոգություն չկա:

«Կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որ հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես օրինակ, գրիպի վիրուսը: Միշտ էլ խորհուրդ ենք տվել, որ եթե որևէ հիվանդի՝ վիրուսի առկայության վտանգ կա, ցանկալի է, որ փակ տարածքում այլ մարդկանց հետ չգտնվի, տարածքները պարբերաբար օդափոխեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի»,-ասաց նա:
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ նախնական որոշել են, որ այս հիվանդության դեպքերի ծանրությունից կախված՝ վարումը կիրականացվի ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում ավելի կլայնացվեն ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկը և հզորությունները:
Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների սպառմանը՝ նախարարն ասաց, թե դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել, հետևաբար կարիք չկա ընկնել դրանց հետևից: «Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությամբ անձի հետ աշխատելիս: 150,000-ից ավելի պահեստավորված դիմակ ունենք, կրկին գնելու ենք»,- ասաց նա:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ