Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սփիլբերգը հրաժարվել Է նկարահանել Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմը. Vanity Fair

Սփիլբերգը հրաժարվել Է նկարահանել Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմը. Vanity Fair

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը չի զբաղվի հնագետ Ինդիանա Ջոնսի արկածներին նվիրված շարքի հինգերորդ ֆիլմի ռեժիսուրայով: Այդ դերը կրկին կկատարի Հարիսոն Ֆորդը: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է Vanity Fair հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Սփիլբերգն ինքնուրույն որոշում Է ընդունել՝ ճանապարհը զիջել ռեժիսորների նոր սերնդին: Այս դեպքում խոսքը վերաբերում Է Ջեյմս Մենգոլդին, որը նկարահանել Է "Ford-ն ընդդեմ Ferrari"-ի կինոնկարը Քրիստիան Բեյլի եւ Մեթ Դեյմոնի մասնակցությամբ: Սփիլբերգը մտադիր Է զբաղվել միայն «Ինդիանա Ջոնս-5»-ի պրոդյուսերական աշխատանքով:

Սփիլբերգը եղել Է ֆրանշիզայի բոլոր չորս ժապավենների ռեժիսորը՝ սկսած «Ինդիանա Ջոնս. կորած տապանի որոնումներում» (1981 թ.) ֆիլմից: Այնուհետեւ Էկրան են բարձրացել «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը (1984 թ.), «Ինդիանա Ջոնսը եւ խաչակիրների վերջին արշավանքը» (1989 թ.) ու «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակե գանգի թագավորությունը (2008 թ.) կինոնկարները: Դեբյուտային ժապավենի թողարկումից անցել Է 39 տարի: The Walt Disney կինոստուդիան ֆրանշիզայի հինգերորդ մասը նկարահանելու պլանների մասին հայտարարել Էր 2016 թվականին: Ֆիլմի ցուցադրումը նշանակված Էր 2019 թվականի հուլիսին:

Ավելի ուշ այդ ժամկետը տեղափոխվեց 2020 թվականի հուլիս, իսկ հետո՝ հետաձգվեց եւս մեկ տարով: Սթիվեն Սփիլբերգը «Օսկար» մրցանակի քառակի դափնեկիր Է եւ ժողովրդականություն վայելող այնպիսի ֆիլմերի հեղինակ, ինչպիսիք են՝ «Ծնոտներ» (1975 թ.), «Այլմոլորակայինը» (1993 թ.), «Փրկել շարքային Ռայանին» (1998 թ.): Նա հանդես Է եկել որպես 140-ից ավելի ֆիլմերի եւ սերիալների պրոդյուսեր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am