Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՉԺՀ-ի փորձագետները պլանավորում են կորոնավիրուսը վերահսկողության տակ առնել ապրիլին

ՉԺՀ-ի փորձագետները պլանավորում են կորոնավիրուսը վերահսկողության տակ առնել ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի եւ օտարերկրացի փորձագետները կարծում են, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման իրադրությունը կհաջողվի վերահսկողության տակ առնել ապրիլի կողմերը, հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի փորձագիտական հանձնախմբի ղեկավար Չժուն Նանշանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հիշեցրել Է, որ ավելի վաղ մասնագետները կանխատեսել Էին, որ վարակի տարածման առավելակետը կհամընկնի փետրվարի կեսերին կամ վերջին: Կտրուկ բռնկում Է տեղի ունեցել Ուհանում՝ Հուբեյի մայրաքաղաքում, բայց մյուս քաղաքներում դա տեղի չունեցավ:

Փորձագետի խոսքով՝ «փետրվարի 15-ից հետո հիվանդացածների քանակն սկսել Է նվազել», եւ այժմ վստահություն կա, որ համաճարակը «հիմնականում վերահսկողության տակ կլինի ապրիլին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am