Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսուհին 2 միլիոն եվրո Է շահել «Լոտո» վիճակախաղով

Ֆրանսուհին 2 միլիոն եվրո Է շահել «Լոտո» վիճակախաղով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Բյուֆերեի կոմունայի (Վանդեի արեւմտյան դեպարտամենտ) բնակչուհին 2 միլիոն եվրո Է շահել «Լոտո» վիճակախաղով: Այդ մասին հայտնել Է France Bleu ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռադիոկայանի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է փետրվարի 15-ին կայացած խաղարկությանը: Հայտնի Է, որ երջանիկ տոմսը գնվել Է Chez Toto ծխախոտի կրպակում: Ինչպես հայտարարել Է հաղթող կինը, ինքն «այդ ջեքփոթը շահել Է իր երկու դուստրերի հետ»:

Նրա խոսքով՝ հեռուստատեսային խաղարկության ժամանակ ընտանիքի անդամները տոմսը վայր չԷին դնում ձեռքներից՝ հաջողության հույս ունենալով: «Մեզ համար դա երկնային հարգեւ Է»,- պատմել Է Բյուֆերեի կոմունայի բանկչուհին: Նա նշել Է, որ շահած փողով ինքը մտադիր Է նորոգել իր տունը եւ ձեռք բերել այլ անշարժ գույք: «Լոտոյի» պատմության մեջ ամենախոշոր շահումը 24 միլիոն երվո Է, որն ստացել Է Վալ դ’Ուազի դեպարտամենտի բնակիչը 2011 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am