Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը

Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը 
վերացնելու մասին արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում:

Համապատասխան փոփոխությունն առաջարկվում է ներառել բնական գազի, նավթամթերքների և չվերամշակված բնական ադամանդի մատակարարման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրում:

Համաձայն արձանագրության տեքստի՝ Հայաստանին մատակարարվող 95-ից ցածր օկտանային ցուցանիշից ցածր վարկանիշ ունեցող բենզինի և նավթային հեղուկ պարաֆինի հայտարարագրումը «իրականացվում է առանց ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրի կիրառման, հաստատված Ռուսաստանի Դաշնության օրենսդրության»: Միաժամանակ, այդ ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը, ներկայացված ցուցիչ հաշվեկշիռների և 2019 թվականի արձանագրությունների համաձայն, համարվում են չհաստատված, եթե տվյալ ապրանքները չեն արտահանվել:

Վավերացման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո, երբ երկու կողմերը միմյանց կտեղեկացնեն անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am