Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սուրկովը հայտնել Է Կրեմլից հեռանալու պատճառը

Սուրկովը հայտնել Է Կրեմլից հեռանալու պատճառը


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտնել Է Կրեմլից իր հեռանալու պատճառը: Այդ մասին նա պատմել Է «Ակտուալնիե կոմենտարիի» հրատարակությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՉԷ որ ես հիմնականում Դոնբասով եւ Ուկրաինայով Էի զբաղվում: Համատեքստը փոխվեց, այդպես ասենք»,- պարզաբանել Է նա:
Պետության ղեկավարի նախկին օգնականի խոսքով՝ պաշտոնաթողության դիմումն ինքը գրել Է սեփական նախաձեռնությամբ: «Դա զուտ ինքնագլուխ արարք Էր»,- ընդգծել Է նա:
Ըստ որում Սուրկովը հավելել Է, որ չի ափսոսում պետական ծառայությունից իր հեռանալու համար՝ նշելով, որ դա պետք Է արդեն վաղուց արվեր: Նա պարզաբանել Է, որ իրեն գոյություն ունեցող համակարգի մաս չի զգում եւ չի կարող հինգ տարուց ավելի մի բանով զբաղվել:
Պետական ծառայությունից Սուրկովի հեռանալու մասին հայտնի Է դարձել հունվարի 25-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրկովին պաշտոնից ազատելու հրամանագիրն ստորագրել Է փետրվարի 18-ին: Ըստ որում Կրեմլում վստահություն են հայտնել, որ նախկին օգնականի տաղանդն ու փորձը իրենց կիրառությունը կգտնեն այլ ոլորտներում:
Վլադիսլավ Սուրկովը Ռուսաստանի նախագահի օգնականն Էր 2013 թվականից: Նա համակարգում Էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորման հարցերը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am