Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանիայի ընկերությունները երկու օրում 126 մլրդ դոլարով Էժանացել են կորոնավիրուսի իրադրության ֆոնին

Բրիտանիայի ընկերությունները երկու օրում 126 մլրդ դոլարով Էժանացել են կորոնավիրուսի իրադրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ բրիտանիայի այն ընկերությունների միագումար արժեքը, որոնց արժեթղթերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային սակարանում, վերջին երկու օրը գրեթե 100 միլիարդ ֆունտով (ավելի քան 126 միլիարդ դոլարով) նվազել Է աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման եւ գլոբալ տնտեսության համար դրա սպառնալիքների ֆոնին:

Փետրվարի 25-ին կայացած սակարկությունների արդյունքներով FTSE-100 ինդեքսը, որը հաշվարկելիս հիմք են վերցվում առավելագույն կապիտալիզացիայով հարյուր ընկերությունների բաժնետոմսերը, ընկել Է 1,94 տոկոսով՝ մինչեւ 7017 կետ: Անկման առաջատարներ են դարձել զբոսաշրջության հետ կապված ընկերությունները, որոնք խիստ տուժել են մի շարք երկրներ մուտքի սահմանափակումներից, այն տարածաշրջաններ ուղեւորություններից ձեռնպահ մնալու հանձնարարականներից, որտեղ վարակման դեպքեր են հայտնաբերվել, եւ օդային հաղորդակցության դադարեցումից: Նաեւ խիստ Էժանացել են լյուքս դասի ապրանքներ արտադրող ընկերությունների բաժնետոմսերը, ապրանքներ, որոնց վաճառքները դրանց համար կարեւոր Չինաստանի շուկայում կտրուկ կրճատվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am