Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 20-ի

Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 20-ի
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել Է 20-ի: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել Է ավելի քան 150 մարդ, տուժածների թվում կան երեխաներ: Ավելի վաղ «Գուրու Թեգ Բահադուր» հիվանդանոցի ներկայացուցիչները, ուր հասցնում են տուժածներին, հայտնել Էին 17 զոհվածի մասին:
Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարեւելյան շրջաններում իշխանություններն արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ:
Տեղի մի շարք ԶԼՄ-ներ չեն բացառում, որ Հնդկաստանի մայրաքաղաք կարող Է զորք մտցվել, եթե իրավապահներին չհաջողվի շտկել իրադրությունը:
Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում Է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում:
Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել Է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում Է Սահմանադրությունը, որը հավասարություն Է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am