Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանում եւս 52 մարդ Է մահացել կորոնավիրուսից

Չինաստանում եւս 52 մարդ Է մահացել կորոնավիրուսից
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում փետրվարի 26-ի տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել Է 406 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2715, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 64 դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում մահվան բոլոր 52 դեպքերը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Այստեղ են հայտնաբերվել ամբողջ երկրում 406 հիվանդացածներից 401-ը: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 45 հազար 600 մարդ, ավելի քան 8,7 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 29,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am