Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայրենիքը սկսվում է բնությունից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայրենիքը սկսվում է բնությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կենսամիջավայրը պահպանելու համար առաջնայնորեն պետք է սերունդների մոտ սեր  սերմանել իր ապրելավայրի, բնական միջավայրի նկատմաբ՝ թույլ չտալով, որ գերիշխի բնական միջավայրի նկատմամբ սպառողական  վերաբերմունքը:   Դատելով Հայաստանի էկոլոգիական վիճակից, աղտոտված բնությունից ու գետերից՝ կարելի է միանշանակ պնդել,  որ մեզանում բնապահպանական մշակույթը ստորին մակարդակում է՝ առանց բացառության հասարակության բոլոր տարիքային եւ սոցիալական խմբերի  ներկայացուցիչների  մոտ:

Էկոլոգիական մշակույթ ձեւավորելու համար անհրաժեշտ է սերունդներ կրթել, բայց  միայն լիարժեք նախադպրոցական, դպրոցական ու բուհական կրթությունը բավարար չէ:  Մարդու  Էկոլոգիկան գիտակցության առաջին  տարրը՝ շրջապատի նկատմամբ անհատի սեփականատիրոջ զգացումն է: 

Մեր հասարակության մոտ Էկոլոգիական մշակույթի ձեւավորման համար առաջին հերթին պետք է  շրջապատի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքի գիտակցում  դաստիարակել:  Այն անելու համար  համալիր կրթական մոտեցում է անհրաժեշտ, որը հնարավոր չէ իրականացնել միայն դպրոցներում  եւ ուսումնական հաստատություններում ակադեմիական ֆորմալ կրթությամբ: Առաջադեմ փորձը փաստում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության համակարգի արդյունավետության մասին: Վերջիններս դպրոցի դուրս, բակերում, ընտանիքներում եւ համայնքներում են իրականացվում: Էկոլոգիական կրթության այս երկու մեխանիզմների զարգացման եւ կատարելագործման նպատակով 2018 թ. Հայաստանի կառավարությունն ընդունեց Էկոլոգիական կրթության եւ զարգացման ռազմավարությունը»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am