Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության համակարգում բարեփոխումների հիմնական ուղղությունները

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության համակարգում 
բարեփոխումների հիմնական ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին շարունակական համագործակցության և նման քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև աշխատաժողովի մյուս մասնակիցներին՝ իրենց ցուցաբերած հետաքրքրվածության ու ներգրավվածության համար:

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ որպես նպատակ՝ բարեփոխումների վերջնարդյունքը պետք է լինի հանրության վերաբերմունքի դրական փոփոխությունը ոստիկանության հանդեպ: Փոխնախարարը, որպես ռազմավարական բարեփոխումների հաջողության երկարաժամկետ գրավական, կարևորել է նաև ներառականությունը՝ սկսած օրենդրական մշակումից, մինչև պրակտիկ կիրառություն և հաշվետվողականություն:

Ռազմավարության սեկտորալ քննարկման բովանդակային փուլի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձել ոստիկանական կրթության ոլորտում սպասվող փոփոխություններին, քաղաքական պատասխանատվությամբ օժտված կառուցվածքի ձևավորմանը, Պարեկային ծառայության ներդրմանը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, համայնքային ոստիկանության գործառույթների վերանայմանն ու  Ոստիկանության զորքերում նախատեսվող փոփոխություններին:

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am