Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվել է անշարժ գույքի հարկի էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ընթացքը

Քննարկվել է  անշարժ գույքի հարկի էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման 
ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում փետրվարի 22-ին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային միասնական համակարգի մշակման և ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության, Կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության,  ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և ոլորտում գործող մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։  

Վ. Տերտերյանը կարևորել է  տեղական հարկերի բարեփոխմանն ուղղված գործընթացներում էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը և  նշել ,  որ մշակվելիք լուծումները պետք է միտված լինեն  առաջին հերթին  ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը և   միաժամանակ բարելավեն բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը և հարմարավետությունը;

Հանդիպման ընթացքում ոլորտային մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները՝ ներդրվելիք էլեկտրոնային կառավարման համակարգի գործառնական հնարավորությունների վերաբերյալ։ Ծավալված քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցների կողմից բարձրացվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցներին և անշարժ գույքին առնչվող գործընթացներում առկա այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ համակարգի ներդրման գործընթացում։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ շահագրգիռ մարմինների հետ նման քննարկումները լինելու են շարունակական և հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին իրենց գործառույթների շրջանակներում քայլեր ձեռնարկել գործընթացի պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am