Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն առաջին անգամ հանդես կգա Երևանում

Ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն առաջին անգամ հանդես կգա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն աշխարհում հայտնի է նաև ջրային կրկես անվամբ, առաջին անգամ կներկայանա Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ելույթները նախատեսվում են մարտի 6,7, 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«WATERLAND»-ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը: Շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։

Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։

«WATERLAND» ջրային կրկեսի գեղարվեստական ղեկավար Դենիս Միխայլենկոյի խոսքով՝ նմանատիպ ջրային հրավառություն-շոու անելը տարբեր բեմերում միշտ դժվար է, բայց բոլոր փորձությունները հաղթահարվում են։ Հիմնական խնդիրն է ջրի ուժգնության կառավարումը և լողավազանի հատակի լուսային ձևավորումը։ Դրա համար նախապես մասնագետները մանրակրկիտ հավաքում են լողավազանը, լույսերը, շատրվանները։ Լուսային գեղեցիկ էֆեկտների համար հավաքվում է մոտ 150 լույս, 30 ջրամղիչ է տեղադրվում ջրի ճիշտ բաշխման համար։ Սարքավորումները հատուկ մեքենաներով նախապես են բերվում, հավաքվում, որպեսզի շոուն իր կատարյալ ձևով հանդես գա։

«WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ հետաքրքիր և դինամիկ երեկո՝ լի հրաշքներով:
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am