Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձինք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Հունվարի 24-ից մոտ 2000-ից ավելի անձանց հսկել ենք, ունեցել ենք 83 հոսպիտալացում: Այսինքն՝ անձինք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել ենք անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական»,-ասաց Վանյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին կան հսկողության տակ գտնվող անձինք:

Չինաստանից ժամանակ անձանց տվյալներով լրացվում են հասցեական քարտեր՝ գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով։

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը հարևան Իրանի հետ, որտեղ արդեն իսկ գրանցվել են կորոնավիրուսի հիվանդացության, ինչպես նաև մահվան դեպքեր: Իրանի հետ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառվելու են ոչ ամբողջական սահմանափակումներ: Սակայն Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am