Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի առումով ռիսկային երկրներից Հայաստան ժամանած անձանց նկատմամբ կիրականցվի հսկողություն

Կորոնավիրուսի առումով ռիսկային երկրներից Հայաստան ժամանած անձանց 
նկատմամբ կիրականցվի հսկողություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը կորոնավիրուսի տարածման առումով ռիսկային համարվող երկրներից` այդ թվում Իտալիայից, Հայաստան ժամանած անձանց համար կկազմի հասցեական քարտեր և հիվանդության գաղտնի շրջանի չափով կիրականացնի հսկողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Մենք այսօրվանից ներդնում ենք հասցեական քարտեր`Իտալիայից  և այլ ռիսկային երկրներից եկող անձանց նկատմամբ: Լիարժեք հսկողություն է իրականացվելու, ինչպես իրականացրեցինք Չինաստանից եկող անձանց նկատմամբ»,-ասաց Վանյանը:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: Սակայն Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը փետրվարի 24-ի դրությամբ հասել էր 47-ի, գրանցվել է 12 մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմ, Մարքազի եւ Մազանդարան նահանգներում: Փետրվարի 24-ին հայտնի է դարձել, որ Աֆղանստանում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Փետրվարի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում Չինաստանի սահմաններից դուրս հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման ավելի քան 2204 դեպք. 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդանալու 416 նոր դեպք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am