Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ժամացույցի զարկերը» բեմադրությունը կներկայացվի երևանյան մի քանի թատրոնում

«Ժամացույցի զարկերը» բեմադրությունը կներկայացվի երևանյան մի քանի թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ Երևանի երեք թատրոնում կներկայացվի Օսվալդ Զագրադնիկի պիեսի հիման վրա բեմադրված  «Ժամացույցի զարկերը» ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջնախաղերը նախատեսված են մարտի 3-ին և 4-ին Տիկնիկային թատրոնում: Տիկնիկայինում այն կներկայացվի նաև ապրիլի 29-30-ին:

Մարտի 3-ի դերասանական կազմում  են Արտաշես Շահվերդյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Գեորգի Հովակիմյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը, իսկ մարտի 4-ին բեմ կբարձրանան Դավիթ Հակոբյանը, Էվելինա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Սամվել Բաղինյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը:

«Ժամացույցի զարկերը» ներկայացվելու է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններում:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացումը խաղալու են մարտի 22, 24, 28-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում՝ ապրիլի 5, 6, 10-ին:

Բեմադրության նկարչական ձևավորումն իրականացրել է Կարինե Բաբայանը, ռեժիսորի օգնականը Հրաչյա Գյումբալյանն է, իսկ ռեժիսորը՝ Սամսոն Մովսեսյանը:

Ներկայացումը բեմադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am