Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Պատանի ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Պատանի ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները Բելառուսում մասնակցել են միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ՝ 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե:

Մրցաշարի հաղթող է դարձել 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, արծաթե մեդալներ են նվաճել Սասուն Կարապետյանը 51 կգ, Արմեն Սուքիասյանը 55 կգ, Սուրեն Աղաջանյանը 60 կգ և Վիգեն Նազարյանը 92 կգ: Բրոնզե մեդալակիր է դարձել 48 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը:

Լիդայում կայացած մրցաշարին մասնակցել է 270 մարզիկ 15 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am