Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Toyota-ն Չինաստանում վերսկսել Է աշխատանքն իր բոլոր չորս գործարաններում

Toyota-ն Չինաստանում վերսկսել Է աշխատանքն իր բոլոր չորս գործարաններում
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան փետրվարի 24-ին վերսկսել Է աշխատանքը Չենդուի՝ Սիչուանի հարավարեւմտյան նահանգի վարչական կենտրոնի իր հավաքման գործարանում: Այսպիսով, ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, այժմ ՉԺՀ-ում վերականգնվել Է ընկերության բոլոր չորս ձեռնարկությունների գործունեությունը, որն ավելի վաղ դադարեցվել Էր նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Չանչուն, Գուանչժոու եւ Տյանցզին քաղաքների մյուս երեք գործարաններում աշխատանքը վերականգնվել Էր նախորդ շաբաթ: Միեւնույն ժամանակ Չինաստանում կորպորացիայի ձեռնարկություններն առայժմ բեռնված են 50 տոկոսով, քանի որ տակավին բարդություններ կան արտադրական շղթաների խախտման պատճառով, որոնք կապված են կարանտինային սահմանափակումների հետ: Ավելի վաղ Չինաստանում իրենց գործարանների աշխատանքը մասնակիորեն կամ լիովին վերականգնել են Ճապոնիայի Nissan Motor, Honda Motor եւ Mazda Motor ընկերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am