Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում նշվեց Բարեկենդանը

Գյումրիում նշվեց Բարեկենդանը

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազգային արժեք» ակումբի նախաձեռնությամբ փետրվարի 23-ին Գյումրիում նշվեց Բարեկենդանը: 

Պահքից  առաջ խրախուսվում է մի լավ զվարճանալը: Վերջին  տարիներին փորձ  է արվում վերականգնել Բարեկենդանը՝  հայկական ժողովրդական ամենասիրելի տոներից մեկը, որից ժողովուրդը զրկվել էր  խորհրդային տարիներին: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): 

Գյումրիում տոնը մեկնարկեց  պատանի դհոլահարների երթով: Երգ ու պար, խաղեր անցկացվեցին «Վարդանանց» հրապարակում՝ տոնական տրամադրություն սփռելով։ Թեմատիկ տիկնիկներն ու դիմակները խոսում էին տոնի մասին: Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն:

«Ազգային արժեքներին նվիրված միջոցառումներ «Ազգային արժեք» ակումբը պարբերաբար է կազմակերպել, բայց նման ծավալի՝ Բուն Բարեկենդանին նվիրված, առաջին անգամ է անցկացվում: Ինչպես մեր կողմից անցկացվող մյուս միջոցառումները, այս միջոցառումը ևս նպատակ ունի ազգային արժեքների պահպանման ու տոների մասսայականացման»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ազգային արժեք» ակումբի անդամ Վարդան Սրտաշյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am