Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են Իդլիբի հարցին

ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են Իդլիբի հարցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի իր գործընկերոջ Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակի կայունացմանն ուղղված հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը տեսակետներ են փոխանակել ստեղծված խնդրի վերաբերյալ:

Ավելի վաղ կայացել էր հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Իդլիբի հետ կապված ավելի վաղ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ:   

Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռքբերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռորոշ քայլեր ձեռնարկել Իդլիբում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am