Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փոփոխություններ պետական գնումների գործընթացում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փոփոխություններ պետական գնումների 
գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ երեկ հրավիրվել էր «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներ:

«ՀՀ»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ պարբերաբար պետական գնումների մասով մտահոգություններ են ստանում տնտեսվարողներից։ Խոսքը վերաբերում է այն բանին, որ ներկա վիճակը կարող է շուկայում հանգեցնել կոնկրետ խաղացողների կենտրոնացվածության աճի եւ խնդրահարույց դարձնել հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, որոնք նույնպես մասնակցում են պետական գնումներին։ «Մեր տեսլականն է ապահովել որակ, որի դիմաց պատրատ ենք նաեւ ավելի բարձր վճարել։ Սա ճիշտ մոտեցում է, սակայն պետք է փորձենք այնպիսի մեխանիզմներ մշակել, որը կբացառի արհեստական խաղացողների ներգրավումը, որոնք ունեն գումար, բայց չունեն համապատասխան փորձառություն»,- ասաց Մանուկյանը։

Պետական գնումների մասով օրենսդիրը համեմատաբար քիչ գործիքակազմ ունի, որովհետեւ այս ոլորտը կարգավորվում է երկրորդային օրենսդրությամբ, մասնավորապես, կառավարության որոշումներով։

 Պատգամավորի խոսքով, գնումների համակարգը դինամիկ համակարգ է եւ այն պետք է զարգանա արդի միտումներին համահունչ․ «Եկել է այն փուլը, երբ խնդիրների գույքագրման հիման վրա պետք է բարելավենք գնումների մասին օրենսդրությունը, որպեսզի օրենսդիրն ու գործադիրը նույն ուղղությամբ շարժվեն»»։

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am