Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախը վաղուց է ինքնորոշվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախը վաղուց է ինքնորոշվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Արցախի խնդրին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, մասնավորապես, ասել է. «Ցեղասպանությունը մենք չենք ասել, որ տեղի է ունեցել, մենք ունենք փաստաթղթեր, որոնք ընդունվել են Եվրախորհդի կողմից, Սենատի կոնգրեսի կողմից, որտեղ ասվում է, որ 20-րդ դարում արդեն երկրորդ անգամ ցեղասպանության պատճառով է հայ ժողովուրդը դիմել ինքնապաշտպանության:  Խոջալուն թուրքն ու ադրբեջանցին են որակել ցեղասպանություն: Մերը՝ ուրիշներն են գնահատական տվել: Սա պետք է հստակեցվի եւ շեշտվի առանձնահատկությունը, որով Արցախը տարբերվում է, օրինակ, նույն Աբխազիայից: Աբխազիայում ցեղասպանության վտանգ չի եղել: Նրանց մոտ ասիմիլյացիայի, հողերի միացման վտանգ է եղել: Արցախի դեպքում ցեղասպանություն է, ինչի մասին անընդհատ ստանում ենք ապացույցներ Իլհամ Ալիեւից: Իլհամ Ալիեւը չի բավարարվում հիմա միայն Արցախով եւ ազատագրված տարածքներով, նա ասում է՝ «Իրեվանը»: Այն իրենց ոչ թե քաղաքական, այլ ամբողջ ժողովրդի նպատակն է: Մենք Արցախի անկախության մասին ենք խոսում, ոչ թե ինքնորոշման:  Նա վաղուց ինքնորոշվել է: Պահանջել է անկախություն՝ ցեղասպանական վտանգի ներքո, եւ սպառել է իր այդ իրավունքը խորհրդային սահմանադրական նորմով: Այնուհետեւ դիմադրել է 1991-94 թթ.  պատերազմի ժամանակ, եւ Ադրբեջանը պարտադրված զինադադար է հայտարարել: Սա պետք է ընդգծվի, որպեսզի մեզ, օրինակ, Կոսովոյի հետ չհամեմատեն: Կոսովոյի դեպքում ալբանացիները  պատմական մի որոշակի ժամանակաշրջանում անցել են սահմանը, ապրել են Սերբիայում: Տարիներ հետո, 18-րդ դարի վերջում, սկսել են պայքարը ինքնավարության համար, բայց այդ բոլորը եղել է Սերբիայի կազմում: Մեզ մոտ չի եղել 17-րդ կամ 18-րդ դար: Մեզ մոտ 20-րդ դարն է: Այսօր մեզ ուզում են այլ բան ապացուցել...»»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am