Գործընկերների լուրեր

Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին

3 րոպեի ընթերցում

 Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական«Զյուդդոյչե ցայթունգը»/Süddeutsche Zeitung/հայտնի օրաթերթը 2020 թ․Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար որպես առանցք ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությանը: «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիրՇտեֆան Կորնելիուսը:

Նա դրականորեն ընդգծվում է այն փաստը, որ մյունխենյան համաժողովի շրջանակներում, ի թիվս մնացյալ քաղաքական գործիչների ելույթների, որոնք խոսում էին անվտանգության քաղաքականության խնդիրներից, ներկայիս աշխարհի անվտանգության ճարտարապետության տարբեր խութերից, Արմեն Սարգսյանը յուրահատուկ մոտեցումով մեկնաբանություններ է տվել այդ թեմայի շուրջ:

Հոդվածագիրը նշում է, որ հարցին անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր լայնածավալ ելույթում՝ հատուկ շեշտադրելով, որ եվրոպական անվտանգությունը ներկայումս այդքան էլ կայուն և վստահելի չէ։ Վերլուծաբանի խոսքով՝ այս ամենի ֆոնին հետաքրքրական էր Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը՝ կառուցված քվանտային քաղաքականության վրա։ Ելույթում հաշվի էին առնված նրա՝ ֆիզիկոսի փորձառությունը և գիտելիքները։ «Նա հանդես եկավ այնպիսի ոճով, որ ցանկանում է կարգուկանոն մտցնել աշխարհում և այդ ուղղությամբ նախատեսում է համապատասխան գործիքակազմ ունենալ»:

Արմեն Սարգսյանի մոտեցմամբ՝ ինչպես քվանտային ֆիզիկան է փոխարինել դասական մեխանիկային, այնպես էլ քվանտային քաղաքականությունը պետք է փոխարինի դասական քաղաքականությանը: Նշելով, որ դասական տրամաբանությամբ այլևս անհնար է մեկնաբանել երևույթները՝ Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը ևս պետք է հասկանալ այս համատեքստում, երբ էներգիայով լիցքավորված տարրերի համադրումը հանգեցրեց միջուկային մեծ ռեակցիայի, որն անվանվեց հեղափոխություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում