Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանուհին դատարանում խոստովանել Է Սուրբ Պետրոսի տաճարը պայթեցնելու մտադրությունը

Բրիտանուհին դատարանում խոստովանել Է Սուրբ Պետրոսի տաճարը պայթեցնելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհին իրեն մեղավոր Է ճանաչել Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եւ հյուրանոցներից մեկում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ: Այդ մասին 36-ամյա Սաֆյա Ամիրա Շեյխը հայտնել Է այն ունկնդրումների ժամանակ, որոնք փետրվարի 21-ին տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական քրեական դատարանում:

Ինչպես ասվում Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է Սքոթլենդ-Յարդը, կինը, որն ապրում Էր Լոնդոնի մերձակա Հեյս փոքր քաղաքում, իրեն մեղավոր Է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու եւ ահաբեկչական հրապարակումներ տարածելու մեջ: Շեյխին առաջադրված մեղադրանքների համաձայն, նա կապեր Է հաստատել մի մարդու հետ, որը կարող Էր նրա համար պայթուցիկ սարք պատրաստել, ինչպես նաեւ ուսումնասիրել Է տաճարն ու այն հյուրանոցը, որի անունը չի նշվում, իր ծրագրերն իրագործելու նպատակով:

Դրա հետ մեկտեղ կինը պատրաստվում Էր հավատարմության երդում տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես փետրվարի 21-ին հայտարարվել Է դատարանում, Շեյխը նաեւ Telegram-ի միջոցով ահաբեկչական փաստաթղթեր Է տարածել 2019 թվականի օգոստոս եւ հոկտեմբեր ամիսների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Դատավոր Նայջել Սուինին, որը քննում Է գործը, որոշում Է կայացրել՝ անցկացնել մեղադրյալի հոգեբուժական փորձաքննություն: Դրա արդյունքները պետք Է հայտնի լինեն մինչեւ ապրիլի 3-ը: Շեյխի դատավճռի հրապարակումն սպասվում Է մայիսի 11-ին: Դատավճռին կինն սպասելու Է բանտարկության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am