Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության Մաշտոցի բաժնում 2019 թվականի մարտի 9-ին ժամը 11.20-ին հաղորդում էր ստացվել, որ մարտի 8-ի ժամը 22:00-ից մարտի 9-ի ժամը 11:10-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված «Օպելի» դռան ապակին և փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել և, ոչինչ չգողանալով, հեռացել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  2019 թ. հոկտեմբերի 30-ին ժամը 09.35-ին Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 20.00-ից հոկտեմբերի 30-ի ժամը 09.25-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժել են Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան և գողացել գազի բալոնն ու մարտկոցը:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մաշտոցի քրեական հետախույզները 2020թ. փետրվարի 18-ին ժամը 20.30-ին Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա տղամարդու և ներկայացրել նախաքննական մարմնին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am