Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ 
թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Արցախի ժողովուրդը չպետք է նախագահական ընտրություններում քվեարկի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն, և այդպիսով հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել ու այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը, նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանը ընտրած և վստահող ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: 
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am