Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր՝ փետրվարի 21-ին

Այսօր՝ փետրվարի 21-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։

*           1888 թ. այս օրը ծնվել է Երվանդ Կողբետլյանցը՝ ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար:

*           1937 թ. այս օրը ծնվել է Միքայել Վարտանովը՝ վավերագրական կինոյի վարպետ:

*           1944 թ. այս օրը Միսաք Մանուշյանը (հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս) իր խմբի 21 անդամի հետ մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։

*           1828 թ. այս օրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։

*           1902 թ. այս օրը մահացել է Ալեքսանդր Երիցյանը՝ հայ պատմաբան:

 

                   Գիտե՞ք, որ...

 

*           Ամենաջրառատ գետը Ամազոնն է  (6370 կմ):

*           Ամենակարճ և ջրառատ գետը Նիագարան է (54 կմ):

*           Հայաստանի ամենաերկար գետը Ախուրյանն է (200 կմ):

*           Հայաստանի ամենախոշոր գետային կիրճը Ողջիի կիրճն է:

*           Ամենախոշոր ծովը Ֆիլիպինյան ծովն է:

*           Ամենափոքր ծովը Մարմարի ծովն է:

*           Ամենաաղի ծովը Կարմիր ծովն է:

*         Ամենաքաղցրահամ ծովը Բալթիկ ծովն է:

*           Ամենաերկար նեղուցը Մոզամբիկի նեղուցն է (1670 կմ):

*           Օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյան իջվածքն է (11.022 մ):

 

Մ.Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am