Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը

Կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական նախաձեռնությամբ` պետական ծրագրով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել է Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղադրվել է հուշաքար, նվիրված 2019 թվականի հոկտեմբերի 25-ին հրդեհի հետևանքով զոհված Գուգարքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, կադրերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել էր Արիության մեդալով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am