Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հավատարիմ ենք այն պայքարին, որն անշրջելի է դարձնելու Արցախի ազատության ճանապարհը. Նիկոլ Փաշինյան

Հավատարիմ ենք այն պայքարին, որն անշրջելի է դարձնելու Արցախի ազատության 
ճանապարհը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս պատմական՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: 1988-ի այս օրը ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ, ինչին իր լիարժեք աջակցությունը հայտնեց ոչ միայն Հայաստանի ժողովուրդը, այլև ողջ աշխարհի համայն հայությունը:

1988 թվականի փետրվարի 20-ի իրադարձությամբ, ձևավորված համաժողովրդական շարժմամբ հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը, կարևորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու և վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման:

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ: Եվ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am