Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գյումրիում կանխվել է սրճեփ ապարատի գանձանակի գողությունը

Գյումրիում կանխվել է սրճեփ ապարատի գանձանակի գողությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 20-ին ժամը 00.30-ի սահմաններում Գյումրիի Շիրազի փողոցում սրճեփ ապարատի մոտ նկատել են երկու տղամարդու, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այդ անձինք հայտնաբերվել և բերման են ենթարկվել Կումայրիի բաժին, որտեղ խոստովանել են, որ սրճեփ սարքը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով փորձել են գողանալ գանձանակը, սակայն նկատելով ոստիկաններին՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am